Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպիսին է Առաքել Դաւրիժէցին, հարկաւոր է համարում իր ժամանակից բաւական յետ գնալ, մանրամասն տեղեկութիւները տալ օսմանեան թագաւորներ մասին, դնում է և պարսից թագաւորների ազգաբանութիւնը, Իսկ իր ազգի անցեալի մասին ոչինչ չէ խօսում։ Բնորոշ է մանաւանդ Առաքելի կազմած ժամանակագրութիւնը[1], որ սկսվում է 561 թւականից: Մանրամասն յիշատակելով ամեն մի դէպք, որ հետաքրքրութիւն ունի եկեղեցականութեան համար, ինչպէս են, օրինակ, վանքերի կառուցումը, կաթողիկոսների յաջորդութիւնը, «Անձինք» շարականի յօրինման ժամանակը, կամ նոյն իսկ մի այնպիսի «եղելութիւն», ինչպէս է «արձակումն սատանայի», որ իրրե թէ տեղի է ունեցել 1029 թւին, պատմիչը Բագրատունի թագաւորներից միայն մէկին է յիշում, Սմբատին, այն էլ իբրև Անիի պարիսպները շինողի։ Նոյնքան չնչին ու աղքատիկ են տեղեկութիւնները նաև Ռուբինեան մի երկու-երեք թագաւորների մասին։ Դնենք այս թշուառ փշրանքների մօտ կրօնական պատմութիւնների, աստուածաբանական գրուածքների հարստութիւնը, որ գնալով աճում, աւելի ևս առատանում էր — և մեր առջևը կանգնած կը լինի այն ժամանակվայ հայութիւնը, իր անցածը մոռացած, քաղաքական մտածողութիւնների անընդունակ դարձած մի նեղսիրտ ու տգէտ կրօնական համայնք։

Այդպիսի միջավայրում, ի հարկէ, կարևորութիւն պիտի ստանար և Մինաս համդեցու խղճուկ

  1. Գլ. ԾԵ․