Հոգևորականութիւնւը չէր նկատում այդ, կամ եթէ նկատում էլ էր, այնքան անպատրաստ ու պահպանոզական էր, որ ոչինչ չէր կարողանում․ կամ չէր ուզում անել։ Խօջա-Նահապետը իր բնատուր խելքով հասկացաւ ժողովրդական պահանջը և աշխատեց նրան բաւարարութիւն տալու փորձն անել։ Նա ուզում էր Սաղմոսի աշխարհաբար բացատրութիւնը պատրաստել տալ ժողովրդի համար և երր առևտրական գործերով գնաց Կ․ Պօլիս, այնտեղ որոնում էր մի մարդ, որ կարողանար իր այդ փափագը կատարել։ Բայց իզուր էին այդ որոոնումները։ Վերադառնալով Վենետիկ, Գիւլնազարեանցը այդտեղ գտաւ Յովհաննէս Հոլովին, որ յանձն առաւ և կատարեց այդ գործը լատիներէնի և յունաբէնի օդնութեամբ։
Աշխարհաբար գիրք հրատարակելը այնքան անօրինակ և անհասկանալի բան էր, որ Հոլովը առաջաբանի մէջ պարտք համարեց բացատրութիւններ տալ, մեղադրանքներից արդարանալու համար։ Կաթօլիկ վարդապետը շտապում է յայտնել թէ իր աշխատութիւնը եկեղեցականների համար չէ, որոնք լաւ գիտեն գրաբարը և կարող են ճաշակել գրքերի քաղցրութիւնը, այլ աշխարհականների համար է, որոնք, զբաղված լինելով աշխարհային գործերով և չիմանալով գրաբարը մի անդամայն զրկված են գրքերից: Թէև այսպէս բայց Հոլովը գիտէր, որ ամեն մէկը, բաց անելով գիրքը և տեսնելով նրա մէկ աշխարհաբար պիտի ասէ թէ նա հայերեն չը գիտէ։ Այսպէս էր ժամանակը․ հայերէն գիտցողը նա էր միայն, որ