Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող էր հասկանալ և գործածել թունդ գրաբարը։ Ուստի վարդապետը, այդ վիրաւորական կարծիքը ջրելու համար, խնդրում է, որ չը կարծեն թէ ինքը հը գիտէ այդ լեզուն, բայց գործ է ածում աշխարհաբարը հարկից ստիպված, ակամայ, ժողովրդին բան հասկացնելու համար։

Այսպէս ահա, XVII դարի վերջերում աշխարհաբար լեզուն մի աշխարհական մարդու միքոցով դարձեալ փորձում է մտնել գրականութեան մէջ։ Բայց նրա անհրաժեշտութիւնը, նրա գոյութեան իրաւունքը չեն ճանաչում գրականութեան տէր հոգևորականները․ նրան միայն թարգմանի, բացատրողի դեր է յատկացվում, նա հայերեն լեզու չէ համարվում։ Հոլովի գրչի տակից դուրս եկած խոստովանութիւնները շատ լաւ ապացոյցներ են, որ հայը չունէր գրականութիւն ամբողջ ազգի համար,-ժողովրդական, ամենքի սեփականութիւնը դառնալու յարմարութիւններն ունեցող մի գրականութիւն։ Բայց գոհ լինենք, որ գտնվեց գոնէ մի մարդ, մի Խօջա–Նահապետ, որ աշխարհաբար տպագրած գիրքը իրողութիւն դարձնելու համար մի ամբողջ տպարան հիմնեց, ծախսեր արաւ ազնիւ թուղթ գնելու, պատկերներ փորագրելու համար, թէև այդ միջոցին նրա գործերը, առևտրի ընդհանուր նուազման պատճառով, լաւ չէին։ Եւ պէտք է ասել, որ աշխարհաբար առաջին տպագրութեան մեկենասը ոչինչ չէ խնայել՝ այդ գործի վայելչութեան և գեղեցկութեան համար։ «Պարզաբանութիւնը» մի ստուար հատոր է (840 մեծադիր երես), պատկերազարդ, բաւական մաքուր