Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պապական դպրոցի փառքն ու պարծանքը։ Լինելով մի վերին աստիճանի ֆանատիկոս նորադարձ, նա արժանացավ մեծ ուշադրութեան, ուղարկվեց Հռօմ, ուր աշակերտեց Պրօպագանդայի դպրոցում: Նախկին ողորմելի հայ տիրացուն այնքան ճարպիկ և եռանդոտ էր, որ պատրաստվում էր Նիկօլի յաջորդը լինել։ Բայց որովհետե Նիկօլը շուտ չէր մեռնում, թէե ծեր էր, ուստի Յունանեանը, ժամանակը զուր սպասողութեան մէջ անց չը կացնելու համար, գնաց Հայաստան` հերետիկոսներին խելքի բերելու համար։ Ամենից շատ նա աշխատում է իր հայրենի Եւդօկիա (Թօխաթ) քաղաքում։ Այն փաստը, որ նորադարձ հայը անհամեմատ շատ ֆանատիկոս և կատաղի էր քան բուն կաթօլիկը, մի նոր հաստատութիւն գտաւ այս մարդու անձի մէջ[1]: Ժողովրդի մէջ անբաւականութիւններ ծագեցին և Յունանեանը արգելվեց Էջմիածնում։ Այս ժամանակ էր (1682), որ Խաչատուր Կարնեցին հանդիպեց նրան և համաձայնվեց գնալ նրա հետ Հռօմ, ուր մտաւ Պրօպագանդայի դպրոցը և դարձաւ կաթօլիկ քահանայ։

Գործունէութեան ասպարէզ նա ընտրեց Կ․ Պօլիսը։ Այդտեղ թէ քարոզում էր և թէ գրում, ու հռչակվեց իբրև գիտնական մարդ։ Բացի Քերականութիւնից, որ տպվեց Լիվօրնօի տպարանում, նրա գրչի աակից դուրս եկան կրօնական

  1. «Նիկօլի մահից յետոյ բազմելով Լեհաստանի արքեպիսկոպոսական աթոոի վրա, Յունանեանը վերջնականապէս կտրեց լեհահայերի կապը Էջմիածնի հետ, մի բան, որ նոյն իսկ Նիկօլը չէր արել։»