բովանդակութեամբ հատորներ («Աստուածաբանութիւն ընդարձակ», «Բովանդակութիւն Աստուածաբանութեան», «Բարոյական Աստուածաբանութիւն» «Մեկնութիւեշն երգոց երգոյն», «Ներածումն առ քրիստոնէական կատարելութիւն»)։ Կարնեցի Խաչատուրը ջուղայեցի Յովհաննէս Մրքուզի նման մի «տիեզերալոյս» կը լինէր, եթէ միմիայն այսպիսի հեղինակութիւեներ գրած լինէր։ Բայց Խաչատուրր առաջին մարդն էր, որ միջնորդ հանդիսացաւ արևմտեան գիտութեան և հայերի մէջ, գրելով «Բովանդակութիւն ամենայն ուսմանց» անունով աշխատութիւնը (երկու հատոր), որի մէջ խօսում էր գիտութիւմների մասին (մարդակազմութիւն, տիեզերագիտութիւն, բուսաբանութիւն, կէնդանաբանութիւն, բժշկութիւն, մաթեմատիկա, երաժշտութիւն, մետաֆիզիկա) ի հարկէ այն չափով և ուղղութեամբ, որ ներելի էր մի աստուածաբան վարդապետի։ Բայց այս նշանաւոր աշխատութիւնը, ինչպէս և Խաչատուրի միւս գործերի մեծ մասը, ազգի սեփականութիւն դարձան XVIII դարում, երր նա տեղափոխվեց Վենետիկ՝ տպագրութիւններով զբաղվելու համար։ Առ այժմ ասենք որ Խաչատուր վարդապետը 1697 բարեկամացաւ Մխիթար Սեբաստացու հետ և անկասկած մեծ ազդեցութիւ գործեց այդ ոգևորված, խրախոյս և աջակցութիւն որոնող երիտասարդ վարդապետի վրա՝ իբրև հմուտ և գիտուն հեղինակ, թէև աշխատում էր յետ կանգնեցնել Մխիթարին վանական միաբանութիւն կազմելու մտքից։
1696 թւին Լիվօրնօի տպարանը հրատարակեց