Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխարհային զանազան գործեր։ Աւելացնենք այս բոլորի վրա և բաւական աշխոյժ պատմուածքը, թեթև լեզուն, որ շատ տեղ, հասկանալի դառնալու համար, փոխվում է աշխարհարարի-և կը տեսնենք, որ այս գիրքը բարձր է «Պղնձէ քաղաքի պատմութիւն» անունով միստիքական գրուածքից, որ նոյնպէս ժողովրդի ընթերցանութեան համար էր թարգմանված XIII դարում արաբերէնից, աշխարհաբար լեզուով։

Բայց մենակ այդ չէր առակների այս ժողովածուին այնքան ընդարձակ ժողովրդականութիւն տուողը։ Մի գրքի գտած աջողութիւնը կապված է և այն հանգամանքի հետ, թէ որքան նա համապատասխանում է ընթերցող հասարակութեան տրամադրութեանը, որքան կարողանում է լուծում տալ մարդկանց հետաքրքրող հարցերին։ Այս կողմից էլ բաւական աչքի ընկնող գործ է «Եօթն Իմաստասիրաց» գիրքը․ Նա ամբողջովին նուիրված է կանանց հարցին։

Թող տարօրինակ չը թւայ, որ XVII դարի մի գրուածքի վեբարերմամբ մենք գործ ենք, ածում մի տերմին, որ մեր նոր, ազատարար ժամանակների ստեղծածն է։ Կանանց հարց, մենք կարծում ենք, գոյութիւն ունէր ամեն ժամանակ, սկսած այն հին դարերից, երբ կինը, կորցնելով իր նշանակութիւնը և դիրքը նախնական համայնքի մէջ, դարձաւ տղամարդու ստրուկը, նրա տան իրերից մէկը։ Այդ ժամանակից ստրկատէր տղամարդուն միշտ յուղել է այն հարցը, թէ ինչպէս պէտք է վերաբերվել իր գեղեցիկ սեփականութեան։ Հին