Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխարհի մէջ քրիստոնէութիւնն էր, որ եկաւ սրբագործելու կնոջ մարդկային իրաւունքները, որ բռնեց նոյն իսկ պոռնիկ կնոջ ձեռքից և ցոյց տալով նրան հասարակութեան, ասաց թէ ոչ ոք պոռնիկից այնքան բարձր չէ, որ իրաւունք ունենայ քար նետել նրա վրա։ Կինը և տղամարդը հաւասար հռչակվեցին եկեղեցու, կրօնի առաջ։ Բայց երբ քրիստոնէութիւնը դարձաւ ձև, երբ նրա ոգին կորաւ կղերական բացատրութիւնների մէջ, դուրս եկաւ, որ քրիստոնէութիւնն էլ կին մարդուն արհամարհելու, ոտնակոխ անելու, կողմնակից է։ Միջին դարերում, երբ եկեղեցականութեան հեղինակութիւնրը ամեն ինչ էր աշխարհի վրա, երբ քարոզվում էր ճգնաւորութիւն, կատարեալ արհամարհանք դէպի աշխարհային կեանքը՝ երկնքի քաղաքացիներ դառնալու համար, կինը դասվեց դևերի ու սատանաների հետ։ Ախօլաստիական նրբութիւններով սնված ուղեղը չէր մոռանում, ի հարկէ, որ մարդր դրախտից զրկվել է Եւայի պատճառով. նոյն Եւան է պատաճառ որ այժմ, կորցրած դրախտը նորից գտնելու համար, մարդը հարկադրված է ճգնաւորական կենցաղ վարել, այսինքն հրաժարվել աշխարհից և նրա բոլոր քաղցրութիւններից․ իսկ սա մի շատ ծանր զոհ էր, մի զոհ, որբ դեռ կարելի էր հեշտութեամբ գլուխ բերել, եթէ չը լինէին Եւայի աղջիկները։ Կինն է, որ չէ թոյլ տալիս տղամարդուն թագնվել վանքի պատերի ետևում և մոռանալ աշխարհը․ կինն է, որ փորձութեան է ենթարկում նոյն իսկ ամենաբարեպաշտ անապատականին, շատ անգամ խանգարում