Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 417 — երիտասարդութիւնից ցոյց տուեց հմտութիւն գրելու մէջ։ Նա շարադրեց մի երկու, աշխատութիւններ, որոնցից յիշատակութեան արժանի կարող է համարվել ուխտատեղիների մի ոտանաւոր նկարագրութիւնը, գրված 1661 թւին[1]: Չը գիտենք թէ ու՛ր ինչ պաշտօններ է վարել նա, բայց 1677-ին տեսնում ենք, նրան ճանապարհորդելիս դէպի արևմուտք։ Այդ թւին Թովմաս վարդապետը, ինչպէս ինքն է գրում <<շրջակայութեան պատճառով>> հասնում է Կիպրոս կղզին, ուր մնում է տարի ու կէս[2]։ Նրա հետ էր և Մատթէոսը, որ սպասաւորի պաշտօն էր կատարում։ Այսպէս կարելի է հասկանալ 1685-ին Մատթէոսի տպագրած «Շարակնոցի» յիշատակարանից, ուր նա ասում է, թէ «իմ արիւնակից վարդապետի հետ եկայ Հռօմ»[3]։ Այդ արիւնակիցը կարող է լինել միայն Թովմասը։ Նրա Հռօմ գնալը տեղի ունեցաւ հէնց այն միջոցին, երբ Ոսկանի տպարանը Ամստերդամից տեղափոխվել էր Լիվօրնօ, այսինքն 1670 թւինը: Թովմաս վարդապետը ուղևորվում է ուրիշ տեղ, իսկ Մատթէոսը գնում է Լիվօրնօ, ուր սովորում է տպագրական արուեստը Ոսկանի աշակերտ Կարապետ վարդապետի մօտ։

Այնուհետև նա ծառայում է Ոսկանին և

  1. <<Ճռաքաղ>>, 1860, եր. 121-122, 15-137:
  2. <<Սիւնիք>>, եր. 340:
  3. Մենք կարծում ենք, որ Թովմաս վարդապետը Հռօմ գնացել էր իր երկու եղբօր որդիներին ուսման տալու: Գոնէ դրանցից մէկը, Ղուկասը, իրան անուանում էր <<Հռոմի սնունդ>>: