Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար մի ամբողջ յայտնագործութիւն պիտի լիներ ալևոր հնութեան այդ պատկերը, ուր կանգնած էին Հայկեր, Արամներ, Տիգրաններ, Արտաշէսներ և այլ ազգային առասպելական թէ պատմական հերոսներ։ Խորենացին աւանդեց հայերին հայրենասիրութիւն, որ կապում է մարդուն երկրի հետ, բաց է անում նրա հոգու առաջ երկրաւոր գործերի խորհուրդը, հասկացնում է թէ երկինքը և երկնաքաղաքացիութիւնը չէ միայն, որի համար պէտք է ուրանալ անձը, զոհել կարողութիւնը, քրտնել, աշխատել։ Եւ տպաւորութիւնը ահագին պիտի լինէր։ Քրիստոնէութիւնը, որ մի ամբողջ դար (IV դարը) ոչնչացրել, հալածել էր հեթանոսութիւնը, վերջապէս հաշտվում էր իր այդ թշնամու հետ․ հայրենի աստուածներին երկրպագած մարդկանց մէջ շատ սիրելի անուններ յայտնվեցին, որոնք դարձան ազգի պարծանք․ աշխարհի ունայնութիւն և երկնային սքանչելիքներ երգող եկեղեցական մեղեդիների մէջ ձայն բարձրացրեց հայ հին գուսանի բամբիռը։ Խորենացին փառքի գագաթնակէտին հասաւ։

Եւ այդ փառքը բնական էր, քանի որ Խորենացին մի հատ էր։ Հէնց այդ հանգամանքից, որ մէնակ էր Խորենացին, բղխում են հայոց պատմութեան պակասութիւնները, և մեծ ծերունին, ճշմարտութեան այդ զարմանալի սիրահարը, շատ էլ բաւական չը պիտի մնար, եթէ իմանար որ մինչև վերջն էլ այդպէս մենակ պիտի մնար, որ իրան վիճակված է այդքան բացառիկ, վերին աստիճանի պատասխանատու դիրք գրաւել