Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմագրութեան մէջ։ Հարկաւոր էին շատ այդպիսի ուսումնասէր, լայն հոգու և հայեացքների տէր անձինք։ Հօ չէ կարելի պահանջել, որ Խորենացին ամենագէտ լինէր, որ նրան յայտնի լինէին բոլեր աղբրիւները, բոլոր այն պատմական նշանակութիւն ունեցող երգերն ու զրոյցները, որոնք ցրված էին հայ ժողովրդի մէջ։ Միայն մի «գինևէտ Գողթան» ինչեր կարող էր տալ, եթէ այնտեղ գնային, ամիսներով նստէին մի քանի հատ Խորենացիներ։ Որքան շատ լինէին այդպիսի մարդիկ այնքան աւելի շատ յիշատակարաններ կը լինէին պահպանված, աւելի հարուստ ու բովանդակալից կը լինէր հայի անցեալ պատմութիւնը ուրեմն և աւելի մօտիկ ճշմարտութեան, աւելի հեշտ ուսումնասիրելի։ Բայց հայոց ազգին այդպիսի բախտ չէր վիճակված․ Խորենացուն ընդօրինակում էին, բայց Խորենացու ոգին ոչ ոք չը ժառանգեց։ Ու ծերութեան հասակում շտապ-շտապ տեղեկութիւններ ժողոված, պատմութեան մի ուրուագիծ ստեղծած Խորենացին մնաց միակ հեղինակաւոր անձն հայ պատմագրութեան մէջ, միակ խոշոր մեծութիւնը, որի պակասութիւններն ու սխալներն անգամ նուիրագործվեցին, դարձան սրբազան ճշմարտութիւններ, բայց որի տաղանդն ու ոգին թէ առասպելի, թէ իրողութեան և թէ մոլորութեան մէջ—խոստովանենք այս-բոլորովին ինքնուրոյն ու գեղեցիկ են, մեր մէջ չը տեսնված, իրանց նմանը երբէք չունեցած։

Ահա այս հռչակաւոր գիրքն էր, տգիտութիւնն ու վայրենացումը թաղել էին