Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարի երկրորդ կէսից իրականութիւնը մի քիչ մեղմանում է․ ժողովուրդը հարստահարութիւնների է միայն ենթարկված, կեղեքվում է, բայց և այդպէս բնաջինջ չէ դառնում, ապրելը շունչ քաշելը համեմատաբար հեշտ է։ Դրա համեմատ էլ մտաւոր գործն է սկսում կամաց-կամաց բարձրանալ անկման խորխորատից, այնպէս որ դարի սկզբում մի հասարակ այբբենարանից անգամ զուրկ հայը դարի վերջում ունենում է արդէն «Համատարած Աշխարհացոյցի» նման շքեղ ու բարձր հրատարակութիւն։

Տպագրութիւնը այդ կէս դարում անընդհատ զարգանում է թէ արուեստի և թէ տպած գրքերի ներքին արժանաւորութիւնների կողմից։ Այդ առաջադիմութիւնը ամբողջովին հայ գաղթականութիւնների գործն է և վաճառական դասակարգի ջանքերով է պահպանվում։ Տպագրութեան գործի այնպիսի տոկուն վաստակաւորներ ու նահատակներ, ինչպէս են Ոսկան վարդապետը և Թովմաս եպիսկոպոսը, յարատևութիւն են տալիս գործին: Հայ տպարանը դարձեալ թափառական է, ինչպէս նախորդ դարում, դարձեալ հեռու է մայր–հայրենիքից: Նրա հետ թափառում է և հայ գրականութիւնը, որ կամ Ամստերդամում է լոյս ընկնում ու իր վրա կենտրօնացնում ընդհանուրի ուշադրութիւնը, կամ Մարսէլում, կամ թէ Լիվօրնօի և Վենետիկի մէջ: Այս թափառական դրութիւնը մեր գրականութեան մի մշտական յատկութիւննէ դառնում։ Մինչև այդ՝ գրագիտութեան և դպրութեան տեղերը Հայաստանի վանքերն էին. բայց