րակղզում։ Բայց դեռ ամեն ինչ կորած չէր․ ահագին կայսրութիւնից մնացել էր մի փոքրիկ, բայց չքնաղ կտոր—Կ․ Պօլիսը։ Շատ շուտով Արևելքի այդ պերճ թագուհին, որի անունը հիացմունք էր պատճառում ամեն տեղ, կռուածաղիկ դարձաւ. թուլամորթ, անբարեխիղճ բիւզանդացի յոյների և ուժեղ ու ֆանատիկոս թիւրքերի մէջ:
Քանի տևում էր այդ հոգեվարքը, ոչ ոք չը կար, որ խղճար։ Արևմտեան քրիստոնեայ աշխարհը թողել էր Բիւզանդիան ճակատագրի կամքին. իսկ այն փոքրիկ կալուածներում, որոնք գեռ պատկանում էին Կ․ Պօլսին, ժողովուրդը տրամադիր էր աւելի թիւրքերին համակրելու, այնքան բռնակալ և հարստահարող էր բիւզանդական կառավարութիւնը։ Մնում էր հոգևորականութիւնը , որ կայսերական գահը դարձրել էր հարստանալու, տիրելու միջոց․ բայց նա էլ վերջին, օրհասական ժամերին երես էր դարձնում կայսրից։ Կ․ Պօլսի հազարաւոր վարդապետների մէջ արդէն կազմվել էր թիւրքասէր կուսակցութիւն, որովհետե Կօնստանտինը , պետութեան փշրանքները պահպանելու համար, հարկադրված էր եղել նորոգել Ֆլօրենտեան միութիւնը կաթօլիկ եկեղեցու հետ [1], իսկ սա այնքան սարսափելի էր յոյն մոլեռանդ կղերի համար, որ մինչդեռ Մէհէմմէդը դրսից պաշարել էր Կ․ Պօլիսը, ներսում հոգևորականները բացարձակ ասում էին. «Լաւ է թիւրքի չալման, քան կաթօլիկ եպիսկոպոսի խոյրը»։ Հռօմի պապը, ընդունելով բիւզանդական հպատակութիւնը, շտա
- ↑ «Տ. Գ. VI:»