Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենից առաջ իր եպիսկոպոսին ուղարկել Կ․ Պօլիս` ս․ Սօֆիայի տաճարում կաթօլիկ ծէսերը կատարելու համար․ իսկ նրա խոստացած՝ օգնական զօրքը այնպէս էլ չը հասաւ պաշարված մայրաքաղաքը։ Կօնստանտինը համարեա մենակ էրյոյները պարտք չէին համարում կուել. մինչեւ վերջին ժամը նրանք սպասում էին, որ երկնքից կիջնէ Աստուածամայրը մայրը և կը հալածէ թիւրքերին․ անբարոյականութիւնը այն աստիճանին էր հասել, որ ահագին քաղաքում միմիայն 7000 հոգի գտնվեցին, որոնք զէնք վերցրին՝ պարիսպները պաշտպանելու համար։

Չը նայած այս բոլորին, Կ․ Պօլսի նուաճումը ահեղ ցնցումներ պատճառեց քրիստոնեայ աշխարհին։ Երևացին բազմաթիւ ողբեր, որոնց մէջ Արևմուտքն ու Արևելքը ողբում էին քրիստոնէութեան այս սարսափելի պարտութիւնը։

Ողբացին և հայերը, թէև նրանք շատ վաղուց էին հեծում այն ստրկութեան մէջ, որին նոր էր ենթարկվում Բիւզանդական կայսրութեան խրոխտ ու արատաւոր մայրաքաղաքը։ Թւում էր, թէ հայերը արտասունք չը պիտի ունենային մի քաղաքի համար, որ դարերով իրանց կատաղի թշնամին էր եղել։ Քայքայման, սպանութեան որքան սև գործեր էր կատարել այդ Բիւզանդիան Հայաստանի մէջ։ Նա էր պատճառներից մէկը, որ թուլացաւ, ոչնչացաւ Արշակունիների թագաւորութիւնը․ նա էր, որ արաբական տիրապետութեան միջոցին կրօնական հալածանքների փոթորիկ բարձրացրեց հայերի մէջ։ Բագրատունի