թագաւորութեան հոգեհան հրեշտակը հանդիսանալով, նա իր հարուածները ուղղեց և Կիլիկիայի դէմ, երբ այնտեղ հաստատվեց հայկական անկախութիւն։ Նրա հալածանքները չը դադարեցին և այն ժամանակ, երբ հայերը զրկվել էին սեփական իշխանութիւնից և մահմեդական բռնակալների ստրուկներ էին։ Բիւզանդիան երբէք, ոչ մի հանգամանքի մէջ, չը խղճաց հայերին․․․
Բայց և այդպէս, նրա թշուառ վախճանը հայերին չը յիշեցրեց Նաւում մարգարէին, որ ծափահարութեան արժանի էր համարում հրէական ազգին այնքան տանջանքներ պատճառած Նինուէի կործանումը[1] հայերը մոռացան անցեալը և անկեղծ կերպով ողբացին Բօսֆօրի ափերին տեղի ունեցած ահագին աղէտը։ Հայ ողբասացներից մէկը, Առաքել բաղիշեցի, որ ապրում էր XV դարում և գուցէ նոյն իսկ ականատես է եղել Կ․ Պօլսի դժբախտութեան, իր հառաչանքները վերջացնում էր ապագայի գեղեցիկ յոյսերով․ նա հաւատում էր, որ Բիզանդիան պիտի վերանորոգվի և զատվի թիւրքաց բռնակալութիւնից։ Ահա ինչպէս պիտի կատարվի այդ յոյսը․
Կամօք անմահ թագաւորին,
Որ և յառաջ զայս ասացին
Սուրբ հայրապեաքն ասաուածային,
Որ սուրբ հոգւովրն իտօսեցին
Եւ ըզ գալոցն սլատմէին,
Վասն գալոյ ֆըռանգ ազգին
Ի ժամանակս յաւուրն յետին:- ↑ Նաում, գլ․ Գ․