Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յիշում, որ Հոմերոսի, Ֆիդիասի, Պերիկլէսի Արիստօտէլի չքնաղ հայրենիքը մատնված է ասիական բարբարոսների իշխանութեան։ Ինչպէս մի ժամանակ խաչակիրները վառված էին Քրիստոսի գերեզմանը ազատելու մտքով, այնպէս էլ վերածնութեան դարերի կրթված մարդուն ոգևորում էր այն հողի ազատութիւնը, որի վրա մի ժամանակ ապրել և գործել էին այնքան անմահներ։

Սակայն հելլէնասիրութիւնն էլ բավականանում էր միայն պլատօնական բարի ցանկութիւններով, որոնք, որքան, էլ վառ և անկեղծ լինէին, չէքն կարող սասանեցնել Օսմանեան պետութեան հիմքերը։ Աւելի իրական և ծանրակշիռ էին թըւում այն յոյսերը, որ զարթեցնում էր Ռուսաստանը։ Հիւսիսային այս պեաութիւնը դեռ այնքան թոյլ էր և չը կազմակերպված, որ դեռ չէր կատարում եւրօպական գործերի մէջ, բայք կարևորութիւն էր ստանում Կ. Պօլսի նուաճումից յետոյ։ Ռուսաց պետութիւնը Բիւզանդիայի պտուղն էր․ յոյներից էին ռուսները վերցրել քրիստոնէական հաւատը, յոյներն էին ռուս ժողովրդի ուսուցիչները կրօնական գործերի, գրականութեան, քաղաքակրթական հարցերի մէջ։ Այն օրվանից, երբ Բիւզանդիան փչեց իր վերջին շունչը, Մօսկօվեան թագաւորութիւնը մնաց միակ յունադաւան երկիրը, որ ազատ էր ու անկախ։ Բնականաբար, այդ պետութիւնն էլ պիտի իրան համարէր Բիւզանդիայի միակ ժառանգը։

Այս գիտակցութիւնը այնքան արմատացաւ ռուս ժողովրդի մէջ, որ շատերը սկսեցին նոյն