Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ հաստատել թէ Մօսկվան երրորդ Հռօմ է։ Այդ բանը այսպէս էին փաստաբանում․ Հռօմում չը կայ թագաւոր, և որպէս տիեզերական քրիստոնէութեան մայրաքաղաք նա կորցրել է իր նշանակութիւնը դեռ VIII դարից, երբ արևմտեան և արևելեան եկեղեցիները բաժանվեցին երկրորդ. նոր Հռօմը, այսինքն Կ․ Պօլիսը, թիւրքաց նուաճումից յետոյ չէ կարող համարվել օրթօդօքսութեան գլուխ, քանի որ այնտեղ այլ ևս չը կայ թագաւորական իշխանութիւն։ Բիւզանդական սիստեմը թագաւորական գահի և եկեղեցու միութիւնն էր հաստատել և թագաւորին ճանաչում էր եկեղեցու գլուխ։ Յունական եկեղեցին ամբողջ տիեզերքում ճանաչում էր մի հատ թագաւոր և դա Կ․ Պօլսի թագաւորն էր․ մնացածները, նրա կարծիքով, բռնութեամբ են իւրացրել թագաւորի տիտղոսը։ Քանի կանգուն էր Բիւզանդիայի կայսերական գահը, նոյն իսկ Ռուսաստանը եկեղեցական կողմից համարվում էր Բիւզանդիայի կալուածք։ Եւ երբ ոուսաց մեծ իշխաններից մէկը փորձեց ազատել ոուսաց եկեղեցին այդպիսի կախումից, Կ․ Պօլսի յոյն պատրիարքը գրեց նրան․ «Անկարելի է, որ քրիստոնեաները ունենան եկեղեցի, բայց չունենան թագաւոր, որովհետև թագաւորութիւնը և եկեղեցին սերտ կերպով կապված են իրար հետ և անհնարին է բաժանել նրանց իրարից»[1]: Դա մի սկզբունք էր, որ գալիս էր ծառայելու ռուսներին այն ժամանակից,

  1. Мулюковь-«Очерки по исторiи рысской культуры», т. II, Спб. 1899, եր. 15-25