Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ Կ․ Պօլսում այլ ևս չը մնաց քրիստոնեայ թագաւոր։ Նշանակում էր, որ այնուհետե եկեղեցին պիտի իր գլուխ ճանաչէր Մօսկվայի թագաւորին։ Յայտնի է, որ մեծ իշխան Իվան III ամուսնացաւ Սօֆիա Պալէօլօգի հետ, որ Կօնստանտին XII-ի եղբօր աղջիկն էր և Բիւզանդիայի կայսերական տան վերջին ժառանգը։ Այդ ամուսնութիւնը տեղի ունեցաւ քաղաքական նպատակով։ Վենետիկի ծերակոյտը առաջարկում էր այդ ամուսնութիւնը իբրև մի միջոց ժառանգելու բիւզանդական կայսրութեան իրաւունքները․ և Ռուսաստանում հէնց այդպէս էլ ընդունվեց Սօֆիայի ամուսնութիւնը, որից յետոյ ռուսաց պետական նշանադրոշմի հետ միացաւ բիւզանդական երկգլխեան արծիւը․ ռուս եկեղեցին ստացաւ անկախութիւն, իսկ ռուսաց Ցարը այդ եկեղեցու վերաբերմամբ բռնեց բիւզանդական կայսրի տեղը այսինքն դարձաւ եկեղեցու գլուխ և ներկայացուցիչ։

Այսքան ամուր էին այն կրօնական, քաղաքական և կուլտուրական կապերը, որոնք կապում էին ռուսներին յոյների հետ։ Ռուսների մէջ ժողովրդականացած էր այն միտքը՝ թէ իրանց է վերապահված աղատել օրթօդօքսութիւնը իսլամի ծառայութիւնից և նորից քրիսատոնէական խաչ տնկել Սօֆիայի մզկիթի վրա։ Բայց եթէ յոյները միայն կրօնական կապերով էին միացած Ռուսաստանի հետ, թիւրքաց, տիրապետութեան տակ կային և այնպիսի ազգեր, որոնց միացնում էին նոյն հիւսիսային պետութեան հետ բացի կրօնից նաև ցեղային ծագումը, լեզուն։ Դրանք