նիզակակցութիւնը զայրոյթի և յուզմունքի հեծեծանքներ բարձրացրեց Եւրօպայում․ ֆրանսիացիներն էլ դատապարտում էին իրանց թագաւորի արած քայլը։ Այնքան ուժեղ ու միահամուռ էր հասարակական կարծիքի վրդովմունքը, որ Ֆրանցիսկոս ամաչեց և ոչ միայն չէր համարձակվում պաշտպանել իր կատարած գործը, այլ և սկսեց ուրանալ թիւրք-ֆրանսիական դաշնակցութեան գոյութիւնը։
Բայց այդ աչքակապութիւնը շուտ բացվեց, երբ սկսվեց պատերազմը։ Դաշնակցութիւնը կար և յանուն այդ իսկ դաշնակցութեան Սիւլէյմանը քանդեց ու աւերեց շատ քրիստոնեայ երկիրներ. դաշնակիցների նաւատօրմները գործում էին միասին։ Եւ թողնելով, որ հասարակական կարծիքը յուզվի ու բորբոքվի որքան կամենում է, Ֆրանցիսկոս I սկսեց խիստ ծածուկ կերպով շահագործել թիւրքական բարեկամութիւնը։ 1536–ին երկու պետութիւնների մէջ կնքվեց առևտրական դաշնակցութիւն, որի զօրութեամբ Ֆրանսիան մշտական դեսպանութիւն էր հաստատում Կ․ Պօլսում և հիւպատոսութիւններ էր բաց անում ամեն տեղ, ուր կը կամենայ, իսկ ֆրանսիական հպատակները ստանում էին թիւրքաց սահմաններում առևտուր անելու արտօնութիւն․ Թիւրքիայում ապրող ֆրանսիացիները ազատվում էին թիւքական դատարաններից և այլ կամայականսւթիւններից և իրանց շահերն ու իրաւունքները պաշտպանում էին ֆրանսիական հիւպատոսների ձեռքով։ Չը մոռացվեց և կաթօլիկ եկեղեցին․