Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆրանսիան Թիւրքիայում եղած կաթօլիկներին իր հովանաւորութեան տակ էր առնում և Հռօմը լայն իրաւունքներ էր ձեռք բերում Պալեստինի սուրբ տեղերի վրա։ Բոլոր միւս ազգութիւնները միայն այն դէպքում կարող էին առևտուր անել թիւրքաց ջրերում, երբ նրանց նաւերը կրում էին ֆրանսիական դրօշակ։

Ֆրանսիայի այս բացարձակ տիրապետութիւնը, ի հարկէ, չէր կարող նախանձ չը յարուցանել: Ազդեցութիւնների և շահերի հաւասարակըշռութիւն պահպանելու համար, միւս պետութիւններն էլ սկսեցին գործել նոյն ուղղութեամբ։ Ժամանակի ընթացքում նրանցից իւրաքանչիւրը առանձին- առանձին սկսեց բարեկամական դաշինքներով իրաւունքներ և արտօնութիւններ ստանալ իր հպատակների համար, ստեղծել իր շահերը Թիւրքիայում։ Այլ ևս անկարելի պիտի լինէր հաւաքել ամբողջ Եւրօպան մի խաչակիր դրօշակի տակ՝ օսմանցիների դէմ։ Ընդհանուր համաձայնութիւն և գաղափարական եղբայրակցութիւն կայացնել չէր կարելի մի տեղ, ուր շահերի ընդհարում կար, ուր ամեն մէկը պիտի ձգտէր տիրապետող դիրք, ստանալ։ Բայց արևելեան հարցը, այսինքն քրիստոնեաների ազատութեան հարցը, քաղաքական այս նոր դրութեան մէջ չէր ոչնչանում։ Թիւրքիան, իբրև մի զինւորական բոնապետութիւն, յաճախ ընդհարվում էր իր հարևան պետութիւնների հետ և այդ պատերազմների ժամանակ արծարծվում էր նրա լուծի տակ ճնշված ժողովուրդների հարցը։ Այսպէս, 1571 թւականին