Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յիշատակվում է որ այս ինչ գաւառի կառավարիչը լաւ է վարվում քրիստոնեաների հետ: Այնքան հազուագիւտ էր այս երևոյթը, որ քրիստոնեաները դրա մէջ երկնքի ողորմութիւնն էին տեսնում։ Ուրիշ ի՞նչ կերպով բացատրէին անսահման և վայրենի կամայականութիւնները։ 1446 թւին գրված մի յիշատակարան պատմում է որ Երզնկայի տեղական իշխանը մօլլաների հետ խորհուրդ անելով, վճռում է քանդել գաւառի բոլոր հայ եկեղեցիներն ու վանքերը։ Եւ եթէ այդ վճիռը չէ կատարվում, պատճառն այն էր միայն, որ մի ազդեցիկ մահմեդական, պատահաբար գալով Երզնկայ, ազատում է վանքերն ու եկեղեցիները և կողոպուտը վերադարձնում է հայերին։ Բայց և այդպէս, նոյն ձեռագրի մէջ գտնում ենք հետևեալը.

«Ո՛վ դառն ժամանակիս․ զի զօրք բազում պաշարեալ են զքաղաքն Եզնկայ. ով եղբայր, անմեղագիր լեր խոշորութեան և սխալանաց գրոյս, մին զի անարհեստ էի ի գործ իրիս, և մին զի ի խսար էաք և ի տրտմութեան. զի զամենայն դեղորայս Եզնկոյ և զվանորայսն նաև զմիարանքն այրեցին հրով. այլ և ղվաստակն և զայգիքն և զղամենայն ինչ զոր կերան և առին, և զոր առ ոտն կոխեցին և տարակուսեալ էաք:

Ո՛վ եղբարք, անմեղագիր լերուք խոշորութեան և սխալանաց գրոյս․ զի յահ և ի փախ էաք… և մարդիկ երկրիս ամենեքեան յօտար երկիր վտարեցան, և երկիրս մնաց անբնակ։ Զստացող գրոյս զՆերսէս քահանայն յիշեցէք ի բարին»։

Չորս տարի էր անցել այդ աղէտից, և ահա մի այլ յիշատակարան նոյն Երզնկայի նոր աւերածն է պատմում։ Կարա-Կօյունլիների սուլթան Ջիհանշանը նուաճում է Երզնկան և «զԿամխայ աստուածաշէն