Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ կապված էին կրօնական սկզբունքներով և կուլտուրական հասկացողութիւններով, դարձաւ քրիստոնեայ Հայաստանի անհաշտ թշնամի․ այդ թշնամութիւնը հետզհետէ կորցրեց իր քաղաքական-դինաստիական բնաւորութիւնը և ստացաւ կրօնական-կուլտուրական գոյն։ Աւարայրի պատերազմը, որ տեղի ունեցաւ 451 թւականին, այն պարտաւորութիւնների արտայայտութիւնն էր, որ դնում էր հայերի վրա յունական գաղափարներով տոգորված քրիստոնէութիւնը: Դա քաղաքական անկախութիւնը պաշտպանելու կամ մի նոր անկախութիւն ստեղծելու համար սկսված ընդհարում չէր․ հայերը պարսից հպատակութեան դէմ չէին զէնք վերցրել, այլ այդ զենքը պաշտպանում էր այն հոգևոր ստացուածքը, որ ներկայացնում էր արևմտեան աշխարհայեցողութիւնները և որ կապում էր հայերին Արևմուտքի հետ։ Տղմուտ գետի ափերին արևելեան հարցի կնճիռներից մէկն էր դրված։

Իբրև քրիստոնէութեան առաջաւոր պահականոց՝ Հայաստանը շատ դժբախտ վիճակ էր ստանում։ Նրա աշխարհագրական դիրքը շատ աննպաստ էր՝ առջևից թափվող հարուածներից պաշտպանվելու համար․ իսկ թիկունքից չը կար օգնութիւն, որովհետև այդ կողմից նրա և արևմտեան քրիստոնէութեան մէջ անդունդներ էին փորել կրօնական խտրութիւնները։ Կղզիացած Հայաստանը իր չորս կողմն ունէր թշնամիներ միայն, բայց շարունակեց կատարել մի քրիստոնեայ երկրի դերը․ —նա անդադար հարուածներ էր