Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունում, քանդվում էր մենակ ու անօգնական, մնալով արևմտեան աշխարհայեցողութիւններին սրտով ու մտքով կպած մի ժողովուրդ, որին ճակատագիրը գցել էր ահեղ սասանումների ու արիւնահեղ յեղափոխութիւնների այն խառնարանը, որ Ասիայի այդ կողմն էր ներկայացնում։

Հայ ազգի վրա արևելեան հարցը ընկած էր իր ամբողջ ծանրութեամբ դեռ այն ժամանակ, երր յոյնը, սլաւօնը չը գիտէին էլ թէ ինչ է արևելեան հարցը: Եւ եթէ մահմեդական լուծի տակ մտնելուն պէս՝ Բալկանեան թերակղզին և Ելլադան սկսում են հասկանալ թէ ջանքեր են հարկաւոր այդ լուծից ազատվելու համար, չէ կարելի ասել թէ հայերին անծանօթ մնացին այդ ազատական ձգտումները։ Ռուբինեան Կիլիկիան այդ ձգտումների մի պտուղն էր։ Երբ կործանվեց և այդ անկախութիւնը, երբ Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելեան կղզիները հեղեղեցին թաթարական օրդուները, այն ժամանակից մնացին մի քանի լեռներ, որոնց վրա հայ մարդը զէնքի ոյժով պահպանում էր իր գլխի ազատութիւնը։

Այդպիսի տեղերից յայտնի են Զէյթունը և Սասունը[1] ասիական Թիւրքիայում և Ղարաբաղը - Հայաստանի պարսկական բաժնում։ Բայց կային և այլ անկախ լեռներ, որոնց անունները շատ չեն

  1. Սասունի պատմութեան մէջ փառավոր շրջան են կազմում մանաւանդ XI-XII դարերը, երբ այնտեղ տիրում էին Մամիկոնյանները (Թոռնիկ իշխանը և նրա ժառանգները):