յայտնի։ Այսպէս են Մոկս և Շատախ գաւառները Վասպուրականի նահանգում։ Աւելի նշան աւոր է Դիարբէքիրի նահանգը, ուր մի քանի գաւառներում հայերը իբրև քաջ և պատերազմող լեռնցիներ՝ ազատութիւն էին պահպանում քրդերի հետ միացած․ - դրանք են Սավուր, Խզու, Իսեան գաւառները[1]։ Տեսնենք Իսեանի լեռները։
Իսեան նշանակում է Ապստամբութիւն։ Այդտեղի հայ գիւղերը սովորաբար խօսում էին քրդերէն և հազիւ հազ պահպանում էին իրանց քրիստոնէական կրօնը։ «Հայերը առհասարակ հետևակ են և հրացանաձիգ, շատ ճարտար են գնդակները նպատակին խփելու մէջ, որովհետև իրանց որդիներին հինգ տարեկան հասակից և եթ վարժեցնում են այս արհեստին։ Այս է նրանց արհեստը և ապրուստի միջոցը, որովհետև աւելի աւազակութեամբ են պարապում քան արհեստով․․․ մարմնով յաղթանդամ են, բարձրահասակ և շատ զօրաւոր․ պատերազմական գործերի մէջ հնարագործ և ճարտար․ միշտ շրջում են սպառազինված, ինչպէս և նրանց մանուկները։ Լուսնկայ գիշերները, շրջելով աւազակութիւնների համար, հագնում են ոտքից մինչև գլուխ սպիտակ շորեր, այնպէս որ ճանապարհորդներին թւում է թէ դրանք սպիտակ քարի կտորներ են․․․ Պատերազմի ժամանակ՝ իրանց տան ունեցած–չունեցածը թաղում էն գետնափոր գաղտնի փոսերի մէջ․․․ կանանց և երեխաներին դնում են ամրացրած աւանի մէջ, իսկ
- ↑ Ինճինճեան—«Աշխարհագրութիւն չորից մասանց Աշխարհիս, հատոր Ա, Վենետիկ, 1806, եր։ 161—163։