Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպէս էր հայ ժողովրդի ահագին մեծամասնութիւնը։ Նրա մի քանի փոքրիկ հատուածները անմատչելի սարերի գլխին շարունակեցին մանր տեղական կռիւներ ազատութեան համար,բայց այդ լեռնային ոգին, ինչպէս ասացինք, չիջաւ անմատչելի բարձրութիւննեըից, չը տարածվեց տանջվող բազմութիւնների մէջ։ Եւ ժողովուրդը իր բանաստեղծութեան մէջ խորթ մնաց դիւցազներգութիւններին։ Նոյն իսկ թիւրք ժողովուրդը, չը նայած որ միշտ նուաճող է եղել, միշտ ուրիշներին լացացնող, ստեղծել էր այնպիսի հերոսական պատմուածքներ, որոնց մէջ դրված էր իւրաքանչիւր ուղղահաւատ մուսիլմանի համար պարտաւորական իդէալ․ —հերոսական վէպը ներշնչում էր թիւրքին ատելութիւն դէպի քրիստոնեաները, խրատում էր պինդ պահել այն ամենը, ինչ ձեռք է բերվել զէնքով։ Չը նայած որ այդ իդէալները ընդհանուր մուսիլմանութեան համար ամեն օր երգում էր իսլամը, թիւրք ժողովուրդը հարկաւոր էր համարել իր սեփական, ազգային, ստեղծագործութեամբ էլ ամրացնել այդ բոլորը իբրև նուիրական ուխտ։ Իսկ հայը լուռ ու մունջ էր․ նա չունէր ցեղական ուխտ, չունէր որոշ անուն կրող թշնամի, այդ թշնամու վերաբերմամբ որ և է կարծիք, ծրագիր ու հայեացք...

Դիմենք այժմ ժողովրդական գրաւոր բանաստեղծութիւններին։ XV դարից հայերի մէջ բազմանում են երգասաց հեղինակներ, որոնցից շատերի անունները ու գործերը մնեացել են տաղարանների մէջ։ Թէ այդ տաղարանները և թէ այն