Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ժամանակ աւելի տևողական, յամառ բնաւորութիւն ստացան։ Քրիստոնեայ աշխարհը այժմ մաքառում էր վստահութեամբ․ Աւստրիան, Լեհաստանը և Վենետիկը յարձակողական դաշնակցութիւն կազմեցին։ Այժմ այլ ևս ահարկու Սէլիմներն ու Սիւլէյմանները չէին թիւրքաց զօրքերի առաջնորդները. այժմ ամենքի անհերքելի իրողութիւն էր, որ Օսմանի գահը խախուտ է, քայքայվում է։

1683 թւականին թիւրք զօրքերը պաշարեցին Վիեննան։ Բայց այստեղ նրանց համար պատրաստված էր մի սոսկալի թակարդ։ Լեհական թագաւոր Եան Սօբէսկի յարձակում գործեց օսմանեան բանակի վրա և փառաւոր յաղթութիւն տարաւ. յաղթվածները անկարգ փախան, թողնելով իրանց բանակը, զէնքերը յաղթողների ձեռքին։ Այդ սարսափելի պարտութիւնը ահագին տպաւորութիւն թողեց Եւրօպայում․ երեք պետութիւնների դաշնակցութիւնը պաշտպանողական դիրքից դուրս գալով, յարձակողական դիրք բռնեց և սկսեց արշաւանքներ ասիական բռնակալաւթեան դէմ։

Յաջորդ տարին (1684) աւստրիական մի դեսպանութիւն գնաց Մօսկվա` հրաւիրելու ռուսներին, որ մտնեն դաշնակցութեան մէջ։ Դեսպան բարօն Բլիւմբերգ արտասանեց մի նշանաւոր ճառ, որի մէջ պատկերացրեց Եւրօպայի տրամադրութիւնը և ընդհանուր կարծիքները։ Նա առաջինն էր, որ Թիւրքիայի դրութիւնը նմանեցրեց անբուժելի հիվանդ մարդու դռության—մի