Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անուն, որ մինչև այժմ էլ պահպանել է իր գոյութիւնը։ Ահա ինչ էր ասում Բլիւմբերգ այդ հիւանդ մարդու» մասին:

«Օսմանեան պեաութեան մեռելանման դէմքը և նրա այն ուժասպառութիւնը, որ յատուկ է միայն մահվան դատապարտված մարմնին և որ շուտով պիտի դիականանայ, — կատարեալ քայքայման նախակարապետներն են։ Վիեննայի պարտութեամբ նա զրկվեց ոյժից և կարողութիւնից․ նրան տիրած ահը ոչնչացրել է նրա աշխուժութիւնը․ ամօթալի փախուստի արագութիւնը վերջնականապէս խորտակել է նրան. հասել է նրա համար կործանման և քայքայման ժամը։ Թիւրքիան ճնշված է սեփական ծանրութեան տակ և ոյժ է գործ դնում ազատվել, ցնցումների ենթարկելով իր ներքին կազմուածքը, ազատվել այն ամենից, ինչով ծանրաբեռնված է նրա ստամոքսը, այն ստամոքսը, որ լցված է երկրի կողոպտած հարստութիւններով... Ամբողջ Յունաստանը և Ասիան սպասում են ձեզ․․․ Սառցակոյտը արդէն ճեղքվել է: Առիւծը արդէն պատրաստվում է արծիւների կերակուր դառնալ, սուլթանական սուրը բթացել է։ Հաւատացնում եմ ձեզ, որ ներկայ սուլթանը մի պառաւ կնիկ է, որ չը գիտէ մանել, այլ գիտէ միայն լաց լիներ[1]։

Դեսպանի այս խօսքերը հաստատում էին այն դէպքերը, որոնք տեղի ունեցան դրանից

  1. «Русская Старина» ամսագիր, 1878, N 7, եր․ 456—448: