Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆրանսիա, ուր մնաց տասներկու տարի և ծառայում էր ֆրանսիական զօրքերի մէջ, ստացաւ օֆիցէրական աստիճան, մասնակցեց զանազան պատերազմների։ Մի պատերազմում նա գերի ընկաւ անգլիացիների ձեռքը, և ազատութիւն ստանալուց յետոյ այլևս չը վերադարձաւ Ֆրանսիա, այլ գնաց Պֆալց, ուր կօմիսարի պաշտօն վարեց չորս քաղաքներում։

Այդ ժամանակ նա այնքան մօտեցաւ Պֆալցի կուրֆիւրստ Յովհան Վիլհելմին, որ կարողանում էր խօսել և այնպիսի առարկաների մասին, որոնք, չէին վերաբերվում ծառայութեան։ Արևելքի դէպքերը, որոնq, գրաւել էին ամբողջ արևմտեան աշխարհի վառ հետաքրքրութիւնը, հարկադրեցին Օրիին խօսել իր հևռաւոր հայրենիքի մասին։ Նա, ի հարկէ, չէր մոռացել Ցակոբ. կաթողիկոսի պատգամաւորութիւնը և առաջարկեց կուրֆիւրսին Հայաստանի ազատութեան գործը և Հայաստանի թագը։ Յովհան-Վիլհելմը իր համաձայնութիւնը տուեց և գրելով նամակներ. հայ մէլիքների ու վրաց Գրիգօրի իշխանի անունով, ուղարկեց Օրիին իբրև իր հաւատարմատալ հայերի հետ գործի հանգամանքները քննելու ու մանրամասն ծրագիր մշակելու համար։ Կարևոր է այս տեղ յիշատակել, որ Օրիին աջակցում էր կաթօլիկ կղերը, ստանալով խոստում թէ հայերը պապական կը դառնան։ Պֆալցի արքունիքում աշխատում էր եզուիտ Պօտիէ։ Եկեղեցական տարրի աջակցութիւնը հարկաւոր էր մանաւանդ այն պատճառով, որ կուրֆիւրստը մտածում էր այդ