մեծ ձեռնարկութիւնը ձեռք բերել կայսրի օգնութեամբ։ Յովհան-Վիլհելմ, թէև մի մասնաւոր երկրի իշխան, ազգակցական կապեր ունէր եւրօպական շատ վեհապետների հետ. ի միջի այլոց, նա Լէօպօլդ կայսրի քենակալն էր։ Որքան և այդ կապերր ազդեցիկ դիրք, տային նրան, բայց Վիեննայում իշխողները և ղեկավարողները եզուիտներն էին և առանց այդ կրօնաւորների հաճութեան` կայսրը ոչինչ չէր անի։
Եւրօպայում զինուորական կրթութիւան ստացած հայ ազնուականը շատ լաւ ծանօթ էր քաղաքական հանգամանքներին, և նրան մենք կարող ենք համարել նշանաւոր դիպլօմատիական գործիչ: Այդ ընդունակութիւնը նա ցույց տուեց իր ճանապարհորդութեան ժամանակ։ Վիեննայում տեսակցութիւն ունենալով կայսրի պալատական հոգևորականներից մէկի հետ, նա իմացաւ, որ Լէօպօլդը անյարմար է համարում կուրֆիւրստի առաջարկութիւնը ընդունել մի այնպիսի ժամանակ, երբ նոր էր խաղաղութեան դաշինք կապվում Թիւրքիայի հետ։ Ապա, հասնելով Ադրիանուպօլիս, Օրին ներկայացաւ ֆրանսիական դեսպանին, հրաւիրվեց նրա մօտ ճաշի և խօսակցութիւն ունեցաւ ընթացիկ քաղաքական հարցերի մասին։
Իր իսկական ծագումը և ճանապարհորդութեան նպատակը Իսրայէլ Օրին, ի հարկէ, թագցնում էր ամենայն խնամքով․ նա գործում էր մի զարմանալի զգուշութեամբ։ Միայն մեծ վէզիրը, որին ներկայացաւ Օրին մի գանգատ տալու համար, հասկացաւ թէ նա ֆրանսիացի չէ։ Բայց Կ․