Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանից թէ արդեօք չէ՞ տեսել Եւրօպայում իր եղբօրը, որ քսան տարի առաջ հեռացել է հայրական տնից և չէ երևում։ Չը կամենալով սկզբից և եթ աղմուկ բարձրացնել, խախտել այն գաղտնապահութիւնը, որ ամենից շատ հարկաւոր էր գործի համար, Իսրայէլը քսանամեայ բացակայութիւնից յետոյ այնքան, քաջութիւն ունեցաւ իր մէջ, որ թագցրեց թէ ինքն է այդ եղբայրը, և միայն ասաց, թէ մի ժամանակ ճանաչում էր Ֆրանսիայում մի այդպիսի հայի։ Քոյրը կանչում է եղբայրներին, աւետելով թէ իրանց հիւրը տեղեկութիւններ գիտէ Իսրայէլի մասին։ Հաւաքվում են եղբայրները, բայց չեն հաւատում թէ օտարականը ճիշտ է ասում․ նրանք հաւատացած էին թէ այս նոր մարդն էլ մէկն է շատերից, որոնք զանազան ժամանակ եկան յայտնեցին, թէ գիտեն Իսրայէլի տեղը, փող ստացան, բայց յետոյ երևաց, որ խաբեբաներ էին։ Այս սրտառուչ տեսարանն էլ չէ կարողանում հարկադրել Օրիին բացվել իր եղբայրների առաջ։ Այդպէս էլ մնալով անծանօթ ու օտար հիւր, նա քնեց հայրական յարկի տակ. իսկ միւս օրը, թողնելով անկողնում իբրև յիշատակ իր ժամացոյցն ու մի քանի մեդալներ, նա հեռացավ գնաց իր գործին։

Սիւնեաց երկրի Սիսիան գաւառում հոսում է բաւական յորդ ու լեռնային մի գետ, Որոտն անունով, որ գալիս անցնում է Տաթևի վանքի մօտով։ Այդ գետի ձորում, Տաթևից բաւական հեռու դէպի հիւսիս-արևմուտք, այժմ տեղաւորված է մի փոքրիկ ու աննշան գիւղ։ Նրա անունն է