Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամիր-բէկը ջգրու միացել էր տեղացի մահմեդական իշխողների հետ, որպէս զի Սաֆրազի համար ուժեղ և շատ վնասակար թշնամի դառնայ։ Օրին նախ խօսեց՝ այդ թշնամութիւնը վերացնելու, և նրա տեղ կատարեալ հաշտութիւն հաստատելու մասին․ Անգեղակոթի դէրը բորբոքվեց այդ առաջարկութիւնից և յայտնեց, որ հաշտութիւնը երբէք չի կայանայ։ Բայց Օրին սկսեց համոզել նըրան, ցոյց տուեց թէ որքան վտանգաւոր է այդպիսի կատաղի թշնամութիւնը երկու ազդեցիկ իշխողների մէջ, երբ անհրաժեշտ է, որ երկրի բոլոր առաջաւոր ոյժերը միանան, մի հոգի դառնան։ Կակղեցնելով Սաֆրազին, նա գնաց Ամիրբէկի մօտ, որը սկզբում նոյնպէս կատաղեց Սաֆրազի հետ հաշտվելու մտքից, բայց յետոյ, երբ Օրին ասաց, թէ երկու տների թշնամութեան պատճառով չի կարելի վտանգի ենթարկել ամբողջ երկրի շահերը, նոյնպէս զիջեց։ Հաշտութիւնը կայացաւ և հաստատվեց Ամիր-բէկի 10-ամեայ աղջկայ և Սաֆրազի 14-ամեայ տղայի նշանադրութեամբ։

Դա մի գեղեցիկ նշան էր։ Մոռանալ այդքան սուր կերպարանք ստացած թշնամութիւն ընդհանուր մեծ գործի համար, եղբայրութեան ձեռք մեկնել իրար․ համերաշխ ու հոգեկից լինելու համար այնտեղ, ուր ամենից առաջ և ամենից շատ միաբանութիւն և անձնական կրքերի անհետացում էր պահանհվում—այսպիսի երևոյթ շատ չէ տեսնված հայերի մէջ, և Օրին կարող էր կատարել վստահութեամբ իր շուրջը հաւաքել լեռնցի