Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխողներին։ Անգեղակոթում սկսվեցին խորհրդածութիւններ, որոնց մասնակցում էին տասն մէլիքներ, հաւաքված Սիւնիքի և Ղարաբաղի զանազան կողմերից։ Խորհրդածութիւնների հոգին, ի հարկէ, Օրին էր, նա էր ղեկավարում, բացատրում ամեն ինչ, բաց անում իր մեծ ծրագրի մանրամասնութիւնները։ Եւ նրան լսում էին առանց հակառակութիւնների, միաբան։ Մէլիքները մանրամասն տեղեկութիւններ էին տալիս ներկայի և անցեալի մասին, բացատրում էին թէ ինչպէս կարելի ու յարմար է սկսել գործողութիւնները այնպէս որ քսան երկար տարիներ հայրենիքի երեսր չը տեսած Օրին մի կարճ միջոցում դարձաւ հարուստ տեղեկութիւնների տէր և երկիրը ամեն կողմից ուսոււմնասիրած մարդ։

Նոյն իսկ կրօնական հարցն էլ անհամաձայնութիւններ չառաջարկեց Անգեղակոթի ժողովի մէջ։ Չը նայած առանձնապէս լեռնականներին յատուկ ավանդապահութեան, մէլիքները առարկութիւն չունէին և այն բանի դէմ, որ հայերը Հռօմի հպատակ դառնային. ժողովրդի առաջնորդները այնքան ոգևորված էին հայրենիքի ազատութեուն գաղափարով, որ միաձայն ընդունեցին դաւանափոխութեան առաջարկը։

Պէտք էր ընդունել տալ այդ վճիռը նաև հոգևորականութեան։ Էջմիածինը մերժել էր միանալ նոր սկսվող շարժման, բայց կար մի այլ կաթողիկոս, որի թեմը Դարաբաղն էր։ Դա Աղուանից կաթողիկոսն էր, որ նստում էր Գանձասարի վանքում։ Նրան էլ դիմեցին մէլիքները