Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յայտնի դարձաւ, որ այդ քանակութեան կէսն էլ անկարելի է հանել այդ տեղերից․ Թիւրքիայից օգնութեան կը գան մօտ ութսուն հազար հայեր, բացի դրանից վրացիներն էլ կը միանային հայերին և մի քանի տասնեակ հազար կռւողներ էլ նրանք կը տային։ Այսպիսով կազմվում էր մի մեծ ոյժ, որը կարող էր ամբողջ Պարսկաստանը նուաճել, մանաւանդ որ Օրին պարսկական ոյժերը շատ չնչին էր համարում, 38 հազար մարդուց ոչ աւել։

Նոյն չափազանցութիւնը տեսնում ենք պատրաստվող պատերազմի և ուրիշ հարցերում։ Ոչինչ դրամական պակասութիւն չի լինի․ հայերը առանց որ և է դժուարութեան կը հայթայթէին պատերազմական բոլոր ծախսերը․ հարստութիւն և մթերքներ շատ կային երկրի մէջ։ Ամեն ինչ հեշտութեամբ և արագ էր գլուխ գալիս․ կարծես երկարատև պատրաստութիւնների միջոցով ազգի անջատված, միմեանցից հեռու ապրող մասերը մի ընդհանուր համաձայնութեան էին եկել, բաժանել էին դերերը և միայն նշանի էին սպասում։ Սակայն այսպիսի երևոյթ չը կար մեր մէջ։ Քաղաքական յեղափոխութիւնը հիմնված էր միայն տասն լեռնցի իշխողների պատրաստականութեան վրա․ ապագայ դէպքերը լաւ ապացոյցներ բերին, որ այդ պատրաստականութիւնն էլ բաւական չէ, որ յեղափոխութիւնը պահանջում է, որ նախ և առաջ ժողովուրդը բարոյական և մտաւոր յեղափոխութեան ենթարկվի, դաստիարակվի, զարգանայ։

Եւ չը մոռանանք, որ Օրին իր ծրագիրը