Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 խաւորապէս ջուղայեցիները, առևտրական յարաբերութիւններ սկսեցին Ռուսաստանի հետ և գեղեցիկ ընդունելութիւն գտան այնտեղ։ Ջուղայեցի վաճառականները մինչև իսկ մի թանգագին գահ նուիրեցին ռուսաց Ցարին։ Կառավարութիունը, տեսնելով որ հայերը շատ օգտակար տարր են, որ նրանք, ծաղկեցնում են առևտուրը, նոյն իսկ ուսուցիչներ են հանդիսանում արդիանաբերութեան մի քանի ճիւղերի օր․ մետաքսագործութեան մէջ, մեծ արտօնութիւններ շնորհեց նրանց, ամեն կերպ աշխատում էր գրաւել նրանց սիրտը և ուշադրութեամբ էր վերաբերվում նրանց կարիքներին և առարկութիւններին։ Այդ ուշադրութիւնը աւելի զգալի դարձաւ Պետրոս Մեծի ժամանակ։ Հանճարեղ թագաւորը մի անգամից հասկացաւ հայերի նշանակութիւնը Արևելքի քաղաքական և առևտրական գործերի մէջ և փայփայում էր նրանց։

Չը դիմել այդ ոյժին, չօգտվել այդ ուշադրութիւնից աններելի կը լինէր Օրիի պէս մարդու համար, որ համոզված էր թէ չը պէտք է ձեռքից թողնել յարմար առիթը։ Ուստի Անգեդակոթի ժողովում աղերսագիր պատրասավեց և Պետրոս Մեծի անունով. և Օրին լիազօրութիւն ստացաւ բանակցութիւններ սկսել նաև ռուսաց արքունիքի հետ։ Նշանաւոր հանգամանք է այն, որ Օրին ռուսներին չէր առաջարկում դաւանափոխութիւն։ Այստեղից պարզ է, որ կաթօլիկութեան հարցը Օրիի համար մի քաղաքական միջոց էր։ Կաթօլիկ կղերը պահանջում էր նրանից դաւանափոխութիւն և