Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա ընդունում էր այդ ակամայ անհրաժեշտութիւնը։ Բայց ռուսների հետ բանակցությունները կապ չունէին կրօնական հարցի հետ և սա մի կողմ թողնվեց։։

Ահա այս բոլոր ծրագիրներն ու վաւերաթղթերի իր հետ վերցրած, Օրին 1699 թւականի գարնանը ուղևորվեց դէպի Եւրօպա Մինաս վարդապետի հետ։

Նկատենք այս նշանաւոր մարդու գործունէութեան մի քանի հանգամանքները։ Նա հայոց աշխարհի մի փոքրիկ մասում Երևան եկաւ և այդտեղ գտաւ իր ուզած մարդկանց։ Նրա գաղափարները լայն կերպով չը տարածվեցին հայութեան մէջ և նույն իսկ չը գտնվեց մի հայ, որ գրի առնէր նրա արածները, այնպէս որ մենք այդ անուան հետ ծանօթեն, գլխաւորապէս օտար աղրիւրների միջոցով [1]: Բայց և այդպէս, Իսրայէլ Օրին—դա ինքը, հայկական ինքնաճանաչութիւնն է, որ սկսում է ծնունդ առնել, կամաց-կամաց հասկանալ թէ մի ազգ միայն կրօնական համայնք

  1. Հ. Չամչեանը չէ յիշատակում Օրիի անունն անգամ, թեև ժամանակով շատ հեռու չէր նրանից: Առաջին անգամ Օրիի մասին համառոտ տեղեկութիւններ տուել է «Собранiе актовь, относящиxся кь Сбозрьнiую iсторiя армянскаго народа» ժողովածուն, որ տպված է Մօսկվայում 1833-ին: Ապա աւելի մանրամասն խօսեց ռուս պատմական Սօլօվիեվ («Въстниь Евеопы», 1868, № 3): Վերջապէս, Օրիի գործին վերաբերված բոլոր վԱւերագրերը 1898 թւին հրատարակեց պ. Կ. Եզեան «Сношенiя Сетра Великаго съ армяосхимъ наросомъ» աշխատութեան մէջ, որ մը հարուստ աղբիւր է մեր նոր պատմութեան համար: