Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ, այլ և ունի քաղաքական և կուլտուրական պարտաւորութիւններ։

Իսրայէլ Օրին չէր կարող իր ուզածի պէս մկրտել հայերին, կարգադրել նրանց քաղաքական ճակատագիրը։ Այսպիսի մի ահագին գործ վեր էլ էր մի անհատի, թէև ոգևորված անհատի, ոյժերից: Բայց եթէ իւրաքանչիւր գաղափար պէտք է մարմնանայ սեՐունդնեՐի երկարատև աշխատանքներով, մենք ամենայն վստահութեամբ կարող ենք ասել, որ Օրին բաց արեց այդ աշխատող սերունդների շարքը։ Նրա ծրագիրները հայկական հարցի լուծումը չէին, այլ միայն սկզբնաւորութիւնը։ Նա զարկ տուեց, և այնուհետև մեզանում շարունակվեցին ջանքեր նրա ուղղութեամբ, ջանքեր, որոնք թէև դարձեալ ընդհանուր բնաւորութիւն չունեն, բայց կամաց—կամաց ծծվում են ազգի արեան մէջ և նշանաւոր հետքեր էն թողնում մեր գրականութեան և մտաւոր զարգացման գործում։

Այդ բոլորը մենք կը տեսնենք XVIII դարի պատմութեան մէջ։

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԻ