Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակվում են: –Թիւրքական հարկահանութիւն․ մի պատկեր պարսկական հարկահանութիւնից․ մարդկային իրաւունքների պաշտպանութեան համար դիմումներ պարսից արքունիքին։ -Բռնի կրօնափոխութիւններ․ XVII դարի վերջը օրհասական է քրիստոնէութեան համար։ —Խառնակութիւները Կ. Պօլսում․ Թօմա պատրիարք․ մատնութիւն նրա դէմ․ բանտարկութիւն և սպանութիւն։ —Թլթլեան կուսակցութիւն. բռնութիւններ և աւարառութիւններ, պատրիարքական թեկնածուների արարքները։ -Եղիազար Այնթապցի. կաթողիկոսութիւն Երուսաղէմում․ Մատթէսս Կաֆայեցի, խռովութիւններ 14 տարվայ ընթացքում. պատրիարք դառնալ կամեցողների կռիւներն ու անբարոյական արարքները: —Երուսաղէմի դրութիւնը աւազակային գործեր 305-335:

XII

Եզուիտները Հայաստանում. դաւանափոխական ջանքեր․ Նախիջևանի հայ-կաթօլիկ հասարակութիւնը և Լուդովիկոս XIV: — Յակոբ կաթողիկոս․ էջմիածնի գաղտնի ժողովը 1678-ին․ հայ պատգամաւորութիւնը ուղևորվում է Կ. Պօլիս` Եւրօպա անցնելու համար․ կաթողիկոսի մահը Կ․ Պօլսում․ Իսրայէլ Օրի։ —Կաթօլիկացման ջանքերը ապարդիւն են անցնում․ Շարդէնի և Տուրնըֆօրի վկայութիւնները․ կրօնական երկպառակութիւնները Նոր-Ջուղայում, այնտեղ յատկապէս դրա համար բացվում է տպարան․ «Գիրք, որ ասի վիճաբանական», «Գիրք իսկապէս համառօտ վասն ճշմարիտ հաւատոյ»: -Փոխադարձ մատնութիւններ․ տպարանի փակվելը․ միջնադարեան մի հանդէս Ջուղայում։ -Քաղաքական մատնութիւններ. կաթօլիկները փորձում են հայերի դաւանափոխութիւնը պետական հաւատարմութեան հարց դարձնել․ լուսաւորչական հայերն էլ դիմում են մատնութիւնների։ — Յովհաննէս վարդապետ Մրքուզ․ նրա վայելած հռչակը․ «Վիճաբանութիւն առ Շահ-Սլէմանն Պարսից» գիրքը. այդ գործի արժանաւորութիւնը։ -Ջուղայի անկումը․ Ստեփանոս եպիսկոպոս և եզուիտները 336—365: