Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորովին չը կար այդ գրականութեան մէջ, որ համարեա ամբողջովին գոյութիւն ունէր միայն մի դասակարգի—հոգևորականութեան և մի հիմնարկութեան—եկեղեցու համար: Շատ չնչին թւով աշխարհականներ են մասնակցութիւն ունեցել գրականութեան մէջ. եւ մէնք, չը հաշւելով հինգերորդ դարը, չենք գտնի այնպիսի շրջաններ, երբ գրականութիւնը առաջացրած լինի ժողովրդական շարժում, ընդհանուր ոգևորութիւն։ Նոյն իսկ այնպիսի ժամանակներ (օր. Բագրատունի և Ռուբինեան թագաւորութիւնների օրով), երբ հայութեան գոնէ մի նշանաւոր մասը քաղաքական համեմատաբար բարեկեցիկ կեանք չէր վայելում, չէ եղել գրական մի առանձին, աչքի ընկնող հարըստութիւն, որ իր նմանը ունեցած չը լինէր անցեալում։

Հայ գրականութիւնը գոյութիւն ունէր հազար տարի, բայց այդ ահագին շրջանում մի զարմանալի միանմանութիւն էր պահպանել․ էվօլիւցիայի օրենքը չէր դիպել նրան, գրական դպրոցների, ուղղութեան, ոգու փոփոխութիւններ չէին նկատվում։ Հայ հեղինակները և թարգմանիչները, իբրև եկեղեցական պաշտօնեաներ, տալիս էին հոգևոր բանաստեղծութիւն—աղօթքներ ու երգեր, հեղինակում և թարգմանում էին անվերջ ու անսահման կրօնական բացատրութիւններ կամ մեկնաբանութիւններ։ Այդ կողմից հարստութիւնը անսպառ էր։ Բայց աշխարհիկ կեանքի, իրականութեան հետ գործ ունեցող հեղինակութիւնները շատ քիչ էին, շատ աղքատ։ Դրանք պատմագրութիւններն