Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր։ Այստեղ եկեղեցին վերջնական քայքայումից ազատելու համար պէտք էր որ հոգևորականութեան մէջ առաջ գային առաջադիմական հոսանքներ։ Մենք այդ էլ կը տեսնենք ներկայ գործի ընթացքում։

Եւ այսպէս, քաղաքական ճակատագիրր, ստրկութիւնը, կրօնական իրարանցումները, հոգևորականութեան բարոյական անկումր, ահռելի չափերով մտաւոր աղքատութիւն առաջացնելով, չէին կարող հարուստ նիւթ տալ նոր սկսված հայկական տպագրութեան, որ մեզանում էլ, ինչպէս և բոլոր ազգերի մէջ, կենդանի ու գործունեայ կարող է մնալ միայն մտաւոր հարստութիւններով։

Բայց սրանով մենք ամեն ինչ բացատրած չենք լինի։ Պէտք է գոնէ մի քանի խօսքով բնորոշենք, մեր գրականութեան դրութիւնը, ուղղութիւնը, զարգացման չափն ու աստիճանը։

Այստեղ էլ մենք ներկայացնում ենք միջնադարեան քրիստոնէութեան ընդհանուր երևոյթը, բայց աւելի խտացրած գոյներով, աւելի աչք ծակող միակողմանիութեամբ։

Ասացինք վերևում, որ հայկական գրականութիւնր վաղուց էր սկսել իր անկման շրջանր։ Եւ անկման գլխաւոր պատճառներից մէկն այն էր, որ դա արհեստական գրականութիւն էր, հեռու իրական կեանքից, անմատչելի ժողովրդի բազմութեան։ Ինքնուրոյն ստեղծագործութիւն, որի մէջ խօսէր հայ ժողովրդի արիւնն ու սիրտը, համարեա