III
XV դարը, Թուրքիա եւ Պարսկաստան, սրանց պատերազմները: Հայաստանը այդ պատերազմների բեմ։ — Քրիստոնեաների գրութիւնը մահմեդական աշխարհում, հարկեր, ենիչէրիներ, մանկաժողովներ, աղջկաժողովնոր, քրիստոնեաների վկայութիւնը. մահմեդականների դէմ: — Ռայեան անբարոյականանում է. փողաւորների դասակարգը իբրեւ հասարակ ժողովրդի հարստահարիչ: Եկեղեցականների փառասիրական կռիւները, Էջմիածնի կաթողիկոսների արարքները։ XVI դարը–գրական անապատ: — Բուն Հայաստանում չէր կարող զարգանալ մտաւոր առաջադիմութիւն, բայց հայերը ունէին նպաստաւոր հանգամանքները: — Հայ գաղթականութիւներ. նրանց վնասակար կողմերը։ — Նրանք են վառում` վերածնութեան լոյսը:
Այս էր առաջին անգամ տպագրական մամուլ ստացած հայի հեռու և մօտիկ անցեալը: Իսկ ի՞նչ էր ինքը, այդ XVI դարը:
Քաղաքական հանգամանքները փոխված են: Ամենագլխաւորն այն է, որ Միջին-Ասիայից այլևս չեն դուրս գալիս դէպի արևմուտք տեղափոխվող` ազգեր: Այլ ևս գոյութիւն չունեն, այն բամզաթիւ մանր ու մեծ իշխանապետութիւններն ու ինքնակալութիւնները, որոնք վխտում էին Հնդդկաստանի և Միջերկրական ծովի միջև, անդադար ընդհարվում էին միմեանց հետ, ոչնչացնում էի իրար բարձրանում, ընկնում: Արևմուտքում՝ այդ