Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրականութիւն չէր էլ կարող լինել, քանի որ հայերեն լեզուն անկման ծայրին էր հասել, կարգին լեզու իմացողներ համարեա չը կային ոչ մի տեղ։ Տգիտութիւնը այն տեղն էր հասցրել, որ քերականութիւնն անգամ բոլորովին մոռացվել էր[1] և այնքան փառաւոր անցեալ ունեցած գրաբարը աղճատվում էր անողորմ կերպով։ Մտաւոր դժբախտութեան ծաւալը չափելու համար նկատենք, որ օտարացող հայ ունիթօրները լատինական լեզուի ձևերով աղաւաղում էին հայերէնը, և այնքան անօգնական էր հայ աշխարհը, որ նա ընդունեց այդ ձևերը, ընդունեց այդ լատինացրած հայերէնը։

Ոչ, Հայաստանի հողի վրա չէր կարող ծաղկել գրական և մտաւոր շարժում: Սա մի ճակատագրական վճիռ էր, որ պատմութիւնը հանում էր թաթարական տիրապետութեան իրականութիւնից։ Տպարանի տեղ չէր մի երկիր, որ այնքան հեռու էր լուսաւոր աշխարհից, մոռացված, զուրկ հաղորդակցութեան ճանապարհներից և ամեն տեսակ ապահովութիւնից, մի երկիր, որի ժողովուրդը գերմարդկային ջանքեր էր անում իր գոյութիւնը պահպանելու համար, և արիւնարբու ցեղերից ոտնակախ եղած, զինուորական բռնապետութիւնների ահաւոր ձեռքի տակ ճնշված՝ տգէտ էր, նախապաշարված ու խաւար:

Բայց այդ ժողովրդի համար եթէ կար ապագայ, եթէ պահվում էր բախտի ժպիտ-դա միայն

  1. Առաքել պատմագիր, գլ․ ԻԹ.