Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուկօվինա, Մօլդավօ-Վալախիա։ Իտալիայի, Ֆրանսիայի, Սպանիայի, Անգլիայի, Հօլլանդիայի, ինչպէս նաև հնդկական կղզիների և նոյն իսկ Չիաստանի նաւահանգիստները անծանօթ չէին հայերին։ Նրանք մեծ ընդունակութիւն ցոյց տոււին զանազան կողմեր ցրվելու, ժամանակաւոր կամ մշտական բնակութիւն հաստատելու և օտար կեանքի, պայմաններին յարմարվելու մէջ։ Նոյն իսկ Կովկասեան լեռնաշղթայի մշուշապատ լանջերը չը խուսափեցին գաղթավայր որոնող հայի աչքից, և այդտեղ, չէրքէղների երկրում, ապաստան գտաւ հայկական մի փոքրիկ հատուած։ Աշխարհի վրա գուցէ միայն հրէաներն են գաղթական հայութիւնից անհամեմատ շատ քարէքար ընկել։

Դա չարիք էր այն տեսակէտից, որ անչափ նուաղեցնում էր հայութեան թիւը․ Օտար երկնքի տակ ցաք ու ցրիւ եղած հայ ժողովուրդը բնականաբար պիտի կորչէր: Մի վաճառական ժողովուրդ, փոքրիկ համայնքներով խրված օտար ազգութիւնների ծոցը, երկար ժամանակ չէր կարող պահպանել ազգային ինքնուրոյնութիւն, մանաւանդ որ համարեա ոչինչ կապ չէր պահպանում բուն հայրենիքի հետ, չէր ենթարկվում հայրենի հողի ազդեցութեան, չէր ստանում այդտեղից այնպիսի մտաւոր պաշար, որ բաւարարութիւն տար նրա կեանքի պահանջներին։ Կամ բոլորովին կորցնելով իրանց մայրենի լեզուն, կամ պահելով այդ լեզուն լոկ եկեղեցական ծէսերի համար`հայ գաղթանութիւններից շատերը ձիւնի