Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պէս հալվում էին, բոլորովին օտարանում և կուլ գնում իրանց շրջապատող ազգութիւնների մէջ։ Թէև այսպէս, բայց գաղթականութիւններին էր վերապահված լոյս վառել իրանց դժբախտ հայրենիքի համար։

Ի՞նչ էր տալիս գաղթականութիւնը։ -Ամենից առաջ այն, որ հայը իր երկրի սահմաններում կղզիացած չէր մնում։ Գաղթելով, նա հեռանում էր իր տխուր իրականութիւնից և մի քանի տեղերում մօտէնում էր քաղաքակրթութեամբ երջանիկ աշխարհին․ այդտեղ նա տեսնում և սովորում էբ շատ բան, կուլտուրական եռանդ, ձեռնարկող, մրցող ոգի էր ցոյց տալիս։ Իբրև ճարպիկ ու ժիր վաճառական, նա միջնորդ էր հանդիսանում Արևելքի և Արևմուտքի մէջ, նրա կարաւանները անհուն տարածութիւն էին կտրում, փոխադրելով մի երկրի բերքերը ուրիշ երկիրներ։ Դժուարութիւններ արհամարհելը, համբերատարութիւնը, չարքաշութիւնը, յամառ կերպով նպատակին ձգտելը բնաւորութեան խոշոր գծեր էին կազմում։ Հայը կայաններ ունէր Եւրօպայի և Ասիայի ամենանշանաւոր կենտրօններում․ այդ կայանները միայն վաճառականական շահին չէին ծառայում, այլ և երբեմն մտաւոր գործի օջախներ էին հանդիսանում։ Վաճառականի հետ գաղթականութեան ճանապարհին մի մի երևան էր գալիս նաև գրագէտը, ուսման տենչով վառված հայը…

Հետևելով հայ գաղթականի գծած ճանապարհներին, տեսնելով թէ ինչպէս սկսվեցին նրանք և ուր էին տանում, մարդուն այնպէս է