Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թւում, թէ ճակատագիրը դարերի ընթացքում այնքան մեծ բազմութիւններ էր խլում հայի երկրից, որպէս զի ապագայում այդ բազմութիւններից մնացած փշրանքների միջոցով նոր բախտ վերադարձնէ հային-լոյս և քաղաքակրթութիւն որոնող մի ազգի բախտը։ Դարաւոր հանգամանքները մշակեցին մի հաստատ, տևողական օրէնքները — հայը միայն իր գաղթականութիւնների մէջ պիտի ձեռքերը բերէր վերածնութեան համար անհրաժեշտ լոյսն ու իմացականութիւնը և ապա կամաց կամաց, փոքր չափերով, փոխադրէր այդ ստացուածքը դէպի բուն հայրենիքը։ Ուրիշ միջոց և ճանապարհ չէր թոյլ տալիս հայի իրականութիւնը։ Եւ մինչև այժմ էլ գործում է այդ օրէնքը, մինչև այժմ էլ գաղթականութիւնների մէջ է կենտրօնացած հայի մտաւոր և կուլտուրական կեանքը։ Առանց գաղթականութիւնների` Հայաստանը կը մնար նոյն չոր անապաաը, որ պաարասավել էր մօնգօլների ձեռքով և պահպանվում էր թաթարական իսլամի երկաթէ տիրապետութեան տակ։