պայմաններր, որ Միքայէլ կաթողիկոսր առաջարկում էր Հռօմին, պայմաններ, որոնք չէին կարող խիստ գաղտնիք չր լինել։
Արգարի պատգամաւորութիւնը երկար ուշացաւ ճանապարհին և միայն 1564-ին հասաւ Հռօմ։ Բայց Պիոս IV պապր, որին դիմեց նա, աւելի ևս քիչ հնարաւորութիւն ունէր մտածելու հայերի մասին, քանի որ այդ ժամանակ նրա առջև դրված էր կաթօլիկ եկեղեցու գոյութեան հարցը:
Որպիսի մեծ փոփոխութիւններ էին կատարվել Եւրօպայում 1513 թւականէց յետոյ, երբ Վենետիկում լոյս էին տեսել հայերէն առաջին տպագրութիւնները։ Վերածնութեան դարին Գերմանիայում հետևեց Լիւթերի առաջացրած կրօնական ահագին յեղափոխութիւնր, որ յայտնի է «Րէֆօրմացիա» անունով և ուղղված էր կաթօլիկ եկեղեցու դէմ։ Շարժումը շատ գեղեցիկ աջողութիւն ունեցաւ. բողոքականութիւնը արագ տարածվեց Գերմանիայում, անցաւ Շվէյցարիա, Ֆրանսիա, Հօլլանդիա, Անգլիա. նոյն իսկ Իտալիան, պապերի երկիրը, գրկաբաց ընդունեց նոր վարդապետութիւնր։ Ամեն տեղ կաթօլիկ եկեղեցու անկումը պարարտ հող էր պատրաստել բողոքականութեան համար։ Հռօմը զրկվեց իր հպատակների համարեա կէսից։
Բայց պապականութիւնը չէր կարող այդքան հեշտութեամբ հաշտվել սարսափելի իրողութեան հետ։ Կաթօլիկ կղերականութիւնը իր բոլոր ռազմական ընդունակութիւնները դուրս հրաւիրեց նոր