Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտքի համար, որ նոր էր թևաւորվե,լ նոր էր գտել լոյսի ճանապարհը։ Բռնութիւնների հարուածների տակ ամենից շատ դժբախտացաւ Իտալիան։ Այդ երկիրը, ուր մի քանի ժամանակ առաջ Վերածնութիւնը այնքան կենդանի շարժում, աղմուկ, ուրախութիւն ու կենսունակութիւն էր սփռել, դարձաւ մի ամայի անապատ, ուր միայն Ինդէքսն էր թագաւորում և կրօնական հանդէսներն էին երևում։ Կորաւ Իտալիայի գրական, գեղարուեստական փառքը․ այլ ևս մեծ միտք, հանճար չէր ծնվում։ Պետրարկաների լուսափայլ դարի փոխարէն բացվեց կրօնական կեղծաւորութեան, փարիսեցիութեան դարը։ Ժողովուրդր, եզուիտների և ինքուիզիցիայի աչքում բարեմիտ երևալու համար, շինում էր անթիւ եկեղեցիներ, բարեպաշտական ցոյցեր էր անում, թէև ներքուստ բոլորովին անհաւատ էր։

Սակայն կրակով և տանջանքներով մշտական հաստատ դրութիւն ստեղծել եկեղեցու համար անկարելի էր։ Ահա 1559-ին Պօղոս IV–ը, վերջապէս, վախճանվեց։ «Թեթևութեան հառաչանք դուրս թռաւ ամենքի կրծքից, երբ լուր տարածվեց թէ մեռել է այդ անողոք ֆանատիկոսը․ նոյն իսկ Հռօմի ժողովուրդը, չը նայած իր ամբողջ ուղղափառութեան, ատում էր այդ անգութ հալածողին»[1]։ Ինքուիզիցիան սարսափ էր ազդում, բայց և զայրոյթ ու ատելութիւն էր գրգռում իր դէմ։ Ինքուիզիտօր-պապի մահը առիթ տուեց որ այդ

  1. Филипсонь - «Религозная контрь-революция вь XVI. Спб., 1902, стр. 257.»