Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաւաքվեցին կաթօլիկ հոգևորականները։ Այդ ժողովը ցոյց տուեց որ ի զուր են եղել պապերի վախերը։ Հռօմը լաւ պատրաստութիւններ ունէր Տրիենտում։ Եւ այդ պատրաստութիւնների թագը եզուիտներն էին, որոնք ահագին ազդեցութիւն ունեցան ժողովում․ իրանց յատուկ ճարպիկութեամբ չէզոքացրին դիմադրական հոսանքները և կարողացան այնպիսի վճիռներ անցկացնել տալ որոնք միայն գոհութիւն կարող էին պատճառել Հռօմին։

Տրիենտի ժողովը վերակազմեց կաթօլիկութիւնը աւելի հաստատ հիմքերի վրա։ Դաւանական և եկեղեցական րէֆօրմները մերժվեցին, բայց մշակվեց վարչական այնպիսի ձև, որ տալիս էր եկեղեցուն մեծ դիմացկանութիւն, ոյժ։ Պապի իշխանութիւնը աւելի ևս բարձրացաւ, նրա հեղինակութիւնը աւելի ևս անվիճելի, ճնշող դարձաւ։ Դա րէֆօրմ էր, բայց յետադիմական րէֆօրմ։ Եկեղեցին, նրա շնորհիւ, դարձեալ տիրապետող հանդիսացաւ Արևմուտքում, յետ մղեց ազատ միտքը, աստուածաբանական կնիք դրեց գրականութեան, լուսաւորութեան վրա։ Եւ երկար ժամանակ էր հարկաւոր որ մարդկութիւնը նորից կարողանար ազատվել կրօնական կապանքներից․․․

Պէտք է չը մոռանալ Արևմտեան Եւրօպայի և մասնաւորապէս Իտալիայի այս հանգամանքներըը, որ մենք դիտմամբ ենք յիշատակում այստեղ։ Մինչդեռ Եւրօպայի լաւագոյն գործիչները աշխատում էին ազատել ազգերը Հռօմի գերութիւնից՝ իբրև զարգացման և առաջադիմութեան մի անհրաժեշտ