Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վառներ ինձ ու ընկերներիս հետ ապավինեցին զենքին, կռվեցին ու պաշտպանեցին, որքան ուժ ունեին, իրենց ապրելու անժխտելի իրավունքը: Ճիշտ է որ ապրելու համար գործադրեցինք այն բոլոր միջոցները, որ սովորել էինք թուրքերից. այդ պատճառով էլ թուրք մտավորականությունը մեզ կարող է մեղադրել, թե ինչու՞ կռվելու այդ միջոցները յուրացրինք Իթթիհաթից ու նրա գործակալներից: Բայց նույն այդ թուրք մտավորականությունը որևէ հիմք չունի ասելու, թե ժողովրդի և միմիա՛յն ժողովրդի կամքով և ինքնապաշտպանության բնազդով ցւոցադրված կռիվը՝ ռուսի հույսով, նրա թելադրանքով կամ նրա շահերի համար կազմակերպված կռիվ էր: Այսպես մտածել ու այսպես կշռադատել՝ կնշանակի ոչ միայն անտեսել արձանագրածս ապացուցող փաստերը, այլ և ուրանալ դարերի այն դժգույն պատմությունը, որ կերտվել է թուրք պետականության հոռի հարկիի տակ:

Մինչև այստեղ արձանագրված փաստերը անհերքելիորեն մեզ բերում են այն եզրակացության, որ թուրքերի և ուրիշների մեղադրանքները այն մասին, թե հայերը դավաճանել են թուրք կառավարության, թե նոքա ռուսների ձեռքին գործիք դառած՝ ծառայել են նրանց քաղաքական ձգտումներին, թե պատերազմմիի ընթացքում, հետապնդելով զանազան քաղաքակնա ու ազգային նպատակներ, ապստամբել են նրա դեմ և այլն և այլն — միանգամայն անհիմն են ու անարդար: Միինչև այսօր էլ համառորեն հերյուրվող այդ անհիմն մեղադրանքները մի գերագույն նպատակ ունեն միայն՝ քողարկել ու արդարացնել հայերին բնաջնջելու այնքան ամարդի ու դաժան ծրագիրը, որ հղացել էր Սուլթան Համիդը և որ այնքան վայրագությամբ կազմակերպեց ու իրագործեց Իթթիհաթը: