Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Այսօր էլ, երբ վերածնած Թուրքիան իր ազգային արդար իրավունքները պաշտպանելու գոյամարտն է մղում, երբ նա իր արյունաքամ ժողովրդի ուժասպառ հայրենիքի կատարյալ անկախության հիմքերն է խարսխում, երբ իր երկրի ու ժողովրդի չորս հինգերորդը կորցրած ձգտում է վերականգնել, անգամ ա՛յս օրերին՝ Քեմալական Թուրքիան՝ բոլորովին մոռացած անցյալի դառն փորձերը՝ շարունակում է հայկական հարցը հայերի բնաջնջումով լուծելու անմիտ քաղաքականությունը:

Տեսնենք սակայն, թե սուլթան Համիդի, Իթթիհաթի ու քեմալականների վերոհիշյալ հոռի քաղաքականությունը որքա՞ն էր համապատասխանում Թուրքիայի և Արևելքի ժողովրդների շահերին:

Այդ քաղաքականությամբ թուրքերը կարողացա՞ն արդյոք իրենց ցանկացած ձևով լուծել ընդմիշտ հայկական հարցը:

Մեր խորին համոզումով, թուրքերը թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում չարաչարորեն սխալվեցին և այդու ստեղծեցին այսօրվա ահավոր աղետը՝ թե՛ հայ ժողովրդի ու նրա հայրենիքի և թտ՛ Թուրքիայի համար:

Պատմության բեմի վրա իրենց պետական ազգային կյանքը բոլորած ժողովուրդների և ոչ մեկի անցյալը այնքան հարուստ չէ բազմապիիսի ավերածություններով, կոտորածներով, ինչպես թուրք պետության: Այդ ամբողջ անցյալը, ինչպես երբեմնի ասորական պետության անցյալը, կռիվների, ապստամբությունների, գերեվարությունների, ջարդերի ու ավերածությունների մի աննախընթաց շղթա է: Այդ պատճառով էլ ահա երկու դարից ի վեր երբեմնի օսմանյան հզոր կայսրությունը անխուսափելիորեն գնում է դեպի