Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարակված անպայմանորեն բաժանելու տենդով, իինքնուրույն և անկախ պետական կյանքի էիին ձգտում: Այս պնդումը նույնպես անտեղի է ու անհիմն, որովհեև ապստամբ ազգերի մեջ ամենագերակշիռ տեղը բռնող թուրք-թաթար ցեղերը ամենևինի ցանկություն չունեիին Թուրքիայից անջատվելու. իսկ հայեիր անջատողական շարժման դրդապատճառներն ու հիմքերը մանրամասնորեն արդեն տեսանք:

Թուրք մտավորականները և պետական գործիչները, այլևս անզոր ու հուսահատ իրենց հայաջինջ ծրագիրը քողարկելու մեջ, շշմած ու տկարացած եվրոպական մամուլի ու հանրային կարծիքի անաչառ մերկացումներից ու աղաղակող փաստերի հրապարակումիից՝ փորձեցին նոր գյուտ անել և կոտորածների ու գերեվարությունների մեղքը ձգել Էնվերների, Թալեաթների և գերմանացիների վրա: Ո՞վ կհավատա, թե Էնվերներին ու Թալեաթները կոտորածների ու ավերածությունների Հերոստրատոսներ եղան իրենց անձնական նախաձեռնությամբ ու վճռով. չէ՞ որ Էնվերին ու Թալեաթին նախորդող թուրք պատմությունը նման ահավոր դրվագների մի շղթա է: Մի դավադրություն է փորձում հորիինել Սուլեյման Նազիֆը՝ Մուսուլի և շրջանի կոտորածների պատասխանատվությունը ձգելով շրջանի հրամանատար գերմանացի Շումանի վրա. մի նոր դավադրություն, որով փորձում է հայ նահատակված ժողովուրդը լարել գերմանական ժողովրդի դեմ և այդու չքմեղանալ և ծածկել ահավոր իրողությունը: Եթե նույնիսկ Նումանը կոտորածների մեջ մեղք էլ չունենա, պատասխանատվություն ունի անշուշտ. նա որպես անհատ չէ որ մեղսակցած է ոճրին, այլ կառավարության գիտությամբ և հրահանգով, իսկ եթե Սուլեյման Նազիֆի պնդումը իրո-