Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քիայի անդամահատության, բարոյական, տնտեսական անկման ու կազմալուծման. մի բան բան, որ այժմ էլ շարունակվում է արագ քայլերով, մի բան, որ այսօրվա վարիչները իրենց տարած հաղթություններով կուրացած՝ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել:

Պատճառները բազմաթիվ են, սակայն պատմական տարբեր շրջանների բոլոր տվյալները այստեղ կարիք չկա շեշտելու. բավական է գտնել հիմնական ու առաջնակարգ նշանակություն ունեցող պատճառները, և այն ժամանակ դեպքերն ու իրադարձությունները կներկայանան իրենց իսկական կերպարանքով:

Այդ տեսակետիվ մոտենալով բոլոր ժամանակների ապստամբություններին ու կոտորածներին՝ նրանց հիմնական պատճառը պետք է որոնել օսմանյան պետության հոռի վարչաձևի մեջ, որ երկու դարից ավելի է, ինչ իշխում է տիրականորեն օսմանյան երկրամասերի վրա: Նա, մեր կարծիքով, հետևանք է ստորև հիշատակված պատճառների:

1. — իրող ազգի գերիշխանության. 2. — Համիսլամության, իբրև հիմք պետության. 3. — Համօսմանցիության և 4. — Համաթուրանականության:

Եթե թուրք մտավորականությունը գեթ այժմ փորձեր ազատագրվել պեդանտիզմից և մոտենալ Տաճկաստանիի ազգային-քաղաքական վայրիվերումներին անաչառությամբ ու սառնորեն՝ պիտի տեսներ, որ իր հայրենիքին սպառնացող վտանգների 90 առ հարյուրը վերոհիշյալ չորս երևույթների ծոցից են ծնվում: Այդ հիմնական չորս սկզբունքներն են բովանդակություն ու թափ տվել թուրք վարիչների պետական ազգային կործանարար քաղաքականության. այդ չորս